Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Forbes»-ը հրապարակել է երկրագնդի ամենահզոր մարդկանց ցուցակը: Այս տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորում է «Forbes»-ի ցուցակը՝ հետևում թողնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Հետաքրքրական է, որ ամենահզոր մարդկանց շարքերում չեն հայտնվել ոչ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ոչ էլ վարչապետ Թայիփ Էրդողանը: Փոխարենը «Forbes»-ի ցուցակում տեղ են զբաղեցրել Բարաք Օբաման, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հռոմի պապ Ֆրանցիսկը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ինչպես հաղորդում է «Ռադիկալը»՝ «Forbes»-ը իր նախընտրությունը տվել է Վլադիմիր Պուտինին Սիրիայում քիմիական զենքի խնդրի լուծման մեջ մեծ ներդրում ունենալու համար: Բացի այդ ըստ ամսագրի՝ Պուտինը Ռուսաստանում մեծացրել է իր ազդեցությունը, իսկ Օբաման, երկրորդ անգամ ընտրվելով հանդերձ, գնալով կորցնում է իր ուժը:
Tags: Forbes, Վլադիմիր Պուտին
