Ադրբեջանական “Գանուն” հրատարակչությունում լույս է տեսել երիտասարդ գրող Նիջաթ Դադաշովի ““Ավրորա” կանգառը” վեպը: Ֆանտաստիկ վեպում պատմվում է ադրբեջանցի զինվորական Նուրանի ու հայուհի Զառայի սիրո մասին, ովքեր հրաշքով 2012թ.-ից հայտնվել են 70-ական թվականներում:
Ինչպես ադրբեջանական “Վեստի” կայքին հայտնել է գրողը, նա փորձել է նկարագրել երկու երիտասարդների սիրո պատմություն, որը հին Բաքվում շատ սովորական էր ընկալվում, ու իր վեպին որևէ քաղաքական գունավորում չի տվել: “Խոսքը բացառապես երկու տարբեր աշխարհների, մշակույթների հանդիպման մասին է”,- ընդգծել է նա:
Ն. Դադաշովն առավելապես հայտնի է որպես սցենարիստ ու հանդիսանում է Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության “Ենի նեֆես” մրցանակի դափնեկիր:
Tags: ադրբեջան