Սիլիկոնային սկանդալ. ֆրանսիական դատարանը պարզել է մեղավորներին

o_849419Կրծքի սիլիկոնային իմպլանտ արտադրող ընկերությունը տուժածներին 50 մլն եվրո պետք է վճարի: Արդյունաբերական սիլիկոնի կիրառումից տուժել է 1000 կին: Նրանցից 2-ը մահացել են: Իմպլանտներ են ներկրվել նաև Ռուսաստան, այնպես որ  չի բացառվում, որ տուժածների մեջ նաև ռուսներ կլինեն:

Առողջության համար վտանգավար կրծքի իմպլանտների աղմկահարույց գործում արդեն պարզվել են առաջին մեղավորները: Գերմանական խոշորագույն  TÜV Rheinland կոնցեռնը, որը զբաղվում է   գրեթե բոլոր ապրանքներին, այդ թվում և  բժշկական սարքավորումների,  որակի եվրոպական  հավաստագիր  տալով, պետք է տուժածներին փոխհատուցում վճարի:

“Նրանք այդ իմպլանտներին 15 տարվա  հավաստագիր են տվել նույնիսկ չդիպչելով պրոթեզներին,  չհետազոտելով ու փորձանմուշ չվերցնելով, -վրդովված է փաստաբան Լորան Գորդոնը:-Ստուգումը հանձնարարվել է մի ընկերության, որն իրավասու չէ դա անել”:

Իմպլանտներն արտադրել է շուկայում մեծությամբ 3-րդ տեղը զբաղեցնող PIP ընկերությունը, որի տերը նույնպես հիմա հետաքննության մեջ է: Պարզվել է, որ ապրանքի 75%-ը արդյունաբերական սիլիկոնով է լցվել, որը նախատեսված չէ վիրաբուժության մեջ կիրառելու համար: Ընդ որում, գործարանի որակի բաժնի պետը խոհարար է, իսկ լաբորատորիայի պետը` հրուշակագործ:

Նման ամեն մի իմպլանտի վրա  ընկերությունը տնտեսել է ընդամենը 10 եվրո: Հետևանքը` այլանդակված կանայք, սպիներ, վիրահատություններ ու երկու մահ. երկուսն էլ մահացել են  քաղցկեղի տարբեր տեսակներից: Միայն Ֆրանսիայում PIP մակնիշի արհեստական կուրծք ունեցողները 30 հազար են, արտադրանքի 90%-ը արտահանվել է աշխարհի 66 երկիր:

Հիմա, թուլոնյան դատարանի որոշմամբ, յուրաքանչյուր տուժած դիստրիբյուտոր կամ հիվանդ, գերմանացիներից կստանա 3 հազարական դոլար:

“Իմ ձախ ձեռքը  կորցրել է աշխատունակությունը: Տարբեր նյարդաբանական ախտանշաններ են ի հատ գալիս մինչ օրս: Եվ չնայած փոխհատուցման նախնական գումարն այնքան էլ շատ չէ, ես հույս ունեմ, որ դրա մասին որոշումն այսօր կընդունվի: Դա շատ կարևոր է բոլոր տուժած կանանց համար, որոնք կարող են անհրաժեշտ բուժում ստանալ”,-ասել է տուժածներից մեկը:

Գերմանական TÜV Rheinland-ը իր մեղքը չի ընդունում ու կբողոքարկի դատավճիռը: Պատասխանատվությունից հրաժարվում է նաև արդեն սնանկացած ընկերության հիմնադիր Ժան Կլոդ Մասսը: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին:

Tags: