Ռուսաստանի Անապա քաղաքի մարզապալատի ռինգում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում 48 կգ քաշային Դավիթ Ասատրյանն առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մահոմեդհաջի Ասևովի նկատմամբ: Ի պատիվ ոսկե մեդալակրի հաջողության հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:
70 կգ քաշային Վարդան Քոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
