Դոպինգի դեմ պայքարում աշխարհում լավագույնը Ճապոնիան է, և վերջին 10 տարում այդ երկրի ոչ մի մարզիկ միջազգային մրցումներում չի որակազրկվել

ՄՕԿ29165Հարավաֆրիկյան  Յոհաննեսբուրգ քաղաքում   անցկացվեց     դոպինգի դեմ պայքարի  համաշխարհային  վեհաժողովը, որը տեղի է  ունենում յոթնամյա ընդմիջումներով:

Միջոցառմանը մասնակցած 174 երկրների 917 մասնագետների թվում էր ՀԱՕԿ-ի  հակադոպինգային բաժնի  գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ  Հովհաննիսյանը  / նրան   գործուղել էր   ՀԱՕԿ –ը / :

Համաժողովին  մասնակցեց և ելույթ ունեցավ   ՄՕԿ-ի նախագահ  Թոմաս Բախը:

Երևան վերադարձած Արեգ Հովհաննիսյանը զրույցի ժամանակ ասաց, որ  բնագավառում նոր զարգացող երկրներից  ՅՈՒՆԵՍԿՈՆ  լավագույն է ճանաչել Հայաստանին: Պատահական չէ, որ  այդ կազմակերպության հրատարակած տեղեկատվական թերթիկում  մեծ տեղ է հատկացված Հայաստանին: Ավելին, լավ աշխատանքի արդյունքում ,, Սոչի 2014 ,,-ի  դոպինգ սպաների  շարքում կլինեն հայաստանցի մասնագետներ Անժելա Սահակյանը , Դավիթ Մոսինյանը և  Խորեն Մանուկյանը:

Դոպինգի դեմ պայքարում աշխարհում լավագույնը Ճապոնիան է, և  վերջին 10 տարում այդ երկրի ոչ մի մարզիկ  միջազգային մրցումներում չի որակազրկվել: Տեղերում վատ չեն աշխատում նաև   ինաստանի , ԱՄՆ-ի և  ՌԴ -ի մասնագետները, որոնք  միայն անցյալ տարի իրենց մարզիկներից  որակազրկել են  համապատասխանաբար  1000 , 500 և 430 հոգու:

Ընդհանրապես, համաժողովի արդյունքում կատարվեց կանոնադրական 18 փոփոխություն:

Վեհաժողովի վերջին հարցը հակադոպինգային միջազգային  ՎԱԴԱ կազմակերպության նախագահի ընրությունն էր: Ավստրալացի 68–ամյա  Ջոն Ֆեյխին  փոխարինեց ՄՕԿ-ի փոխնախագահ, բրիտանացի 72-ամյա  Կրեյգ  Ռիդը: Ի  դեպ, վերջինս միակ թեկնածուն էր և անցավ միաձայն: Հավելենք, որ Ռիդը  կսկսի պաշտոնավարել 2014-ի հունվարի մեկից:

Արժե նշել,  որ առաջիկա դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում  կսկսվի ՎԱԴԱ-ի միջազգային կոնֆերանս, որի աշխատանքներին մասնակցելու հրավեր է ստացել  և զեկուցումով հանդես կգա  նաև երևանցի Արեգ  Հովհաննիսյանը: