Ավարտին է մոտենում «ՀՀ վարչապետի գավաթ 2013» 5-րդ մրցաշար: Նոյեմբերի 22-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք եզրափակչում պատվավոր ավարի համար կմրցեն ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության թիմերը: Իսկ մինչ այդ մոտ մեկուկես ամիս Հայաստանի 15 գերատեսչական թիմեր խմբային մրցաշարում որոշեցին «A» եւ «B» խմբերում երկուական ուժեղագույններին, որոնք կիսաեզրափակչում խաչաձև խաղերով պարզեցին, թե ո՞ր թիմերն են հանդես գալու վճռորոշ մրցամարտում:Կիսաեզրափակչում ՀՀ ոստիկանության թիմը 2:0 հաշվով հաղթեց ԿԳՆ հավաքականին, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հավաքականի նկատմամբ:
Հետո էլ` ՀՀ ԿԳՆ հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիմին և դարձավ 3-րդ մրցանակակիր:
Tags: «Վարչապետի գավաթ»», սպորտ, ֆուտբոլ
