Ըստ Forbes-ի` բարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանշային ցուցակում առաջին հորիզոնականը գրավել է 55-ամյա փոփ-երգչուհի Մադոննան: Նա անցած տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս աշխատել է 125 մլն դոլար:
Նրա հիմնական եկամուտները ստացվել են շուրջերկրյա MDNA շրջագայությունից ու սեփական գծի հագուստի և օծանելիքի վաճառքից:
80 մլն-ով երկրորդ հորիզոնականում 27-ամյա Լեդի Գագան է : Սակայն հրատարակությունը նշում է, որ նրա եկամուտը շատ ավելի կլիներ, եթե վնասվածքի պատճառով ժամկետից շուտ չավարտեր Born This Way Ball շրջագայությունը:
Երորդը Ջոն Բոն Ջովին է` 79 մլն դոլարով: Նրանից հետո քանթրի երաժիշտ Թոբի Կիտն է (65 մլն-ով), ապա բրիտանական Coldplay ռոք խումբը` 64 մլն-ով:
Tags: Forbes