Թունավորում, դրանից կարելի է խուսափել

թունավորումԳիտական տեսանկյունից թունավորում է կոչվում ցանկացած հիվանդություն կամ խանգարում, որը կապված է թունավոր  նյութի (ագենտ) օրգանիզմ թափանցման հետ: Դա կարող է լինել ինչ ասես` սկսած կարիճի թույնից մինչև ախտածին մանրէները: Սննդային թունավորումները երկրորդ խմբից են:

Գոյություն չունեն թունավորման տեսանկյունից առավել կամ նվազ վտանգավոր մթերքներ: Հիմնականում բոլոր մթերքներն էլ ճիշտ մշակման ու պահպանման դեպքում վտանգ չեն ներկայացնում և միայն այդ պայմանների խախտման դեպքում է առաջանում վտանգը: Դրանցից պաշտպանվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված ժամկետին, ստուգել փաթեթավորման ամբողջականությունը, ընտրել առողջ պտուղ ու բանջարեղեն: Իսկ եթե արդեն մթերքը գույնը փոխել է կամ պարզապես ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ուրեմն մի ափսոսեք, բերան տանելու փոխարեն այն աղբամանը նետեք:

Երբ պետք է օրգանիզմը մաքրել

Ժամանակակից արագ սնունդը աղտոտված օդի հետ օրգանիզմը խցանում է քաղցկեղածին նյութերով ու թույներով: Հետևանքը լինում է այն, որ ստամոքսն ու լյարդը ծանրաբեռնվում են, հաճախակի գլխացավեր են առաջանում, դեմքի գույնը խամրում է, ուժերի անկում ու ընդհանրապես, անկումային վիճակ է առաջանում:  Ահա թե որ ախտանշաններն են հուշում, որ օրգանիզմը խարամներից մաքրելու ժամանակն է.

- Բերանից տհաճ հոտ է գալիս նույնիսկ ատամները մաքրելուց, իսկ մարմնից վատ հոտ է գալիս անգամ լոգանքից հետո էլ:

- Շատ հաճախ փորի փքանք է առաջանում (մետեորիզմ):

- Չեք կարողանում քնել անգամ սովորական ժամին ու արթնանում եք գիշերվա կեսին`  առանց պատճառի:

- Հաճախակի գլխացավեր են առաջանում:

- Շուտ եք հոգնում ու նյարդայնանում հասարակ բաներից:

- Չափից ավելի քրտնարտադրություն է առաջացել, որն ուղեկցվում է թուլությամբ:

- Ամենօրյա զուգարան գնալը հաճախացել կամ հակառակը` նվազել է:

- Չեն դադարում բերանաբորբերը, քթըմպանաբորբերն ու բրոնխիտները:

- ՈւՁՀ-ի հետազոտությամբ քարեր են հայտնաբերվել լեղապարկում ու երիկամներում:

- Մաշկը չորացել է:

- Ալերգիկ ռեակցիաները հաճախացել են, մաշկի քոր է առաջացել:

- Ոտքերի այտուց է առաջանում հաճախակի:

Այս բոլոր ախտանշանները խոսում են օրգանիզմը մաքրելու անհրաժեշտության մասին: Ահա մի քանի հասարակ միջոց.

- Աղիները գոլ գազազրկած ջրով մաքրել խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն (առավոտյան, քաղցած ստամոքսին, ատամները լվանալուց հետո):

- Կաղամբաթթվի ջուրը. մեկ բաժակ գոլ  թթվաջուր` կրկին քաղցած ստամոքսին, առավոտյան կամ ուտելուց մեկ ժամ  առաջ:

- Հրաշալի մաքրող միջոց է կարտոֆիլի հյութը: Պետք է կես բաժակ հյութը կումերով կամաց- կամաց խմել կես օրվա ընթացքում:

- 1 թ/գդալ վուշի սերմը (վաճառվում է դեղատանը) եփել 1 բաժակ եռման ջրով, թրմել 4-5 ժամ և ստացվածը խմել քնելուց առաջ: