Ադրբեջանական “Ազերիգազ” արտադրական միավորումն աշխատանքից ազատում է ղարաբաղյան պատերազմում վիրավորված աշխատակիցներին: Այս մսաին “Վիրտուալ” կայքին ասել են հենց հաշմանդամները, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Գերատեսչության Նասիմինյան բաժնի աշխատակիցներն ասում են, որ մեկ տարվա ընթացքում 4 անգամ բժշկական ստուգում են անցել, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք աշխատունակ են: Սակայն “Ազերիգազ”-ը համաձայն չէ այդ որոշման հետ:
Հաշմանդամները պատմում են, որ իրենց ստիպում են աշխատել արտաժամյա. “Մեզ վրա տարբեր ձևերով ճնշում են գործադրում: Դժգոհողներին առաջարկում են աշխատանքից ազատվել: Երևում է` “Ազերիգազը” որոշել է ազատվել մեզնից:”
Tags: ադրբեջան
