Ադրբեջանի քաղաքական նորարարությունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն հանդես է եկել հերթական անմիտ հայտարարությամբ, թե Հայաստանը խաղաղության հասնելու համար պետք է «ներողություն» խնդրի Ադրբեջանից: «Այլ տարբերակ չկա: Հայերը տարբեր ժամանակներում տարածքային խնդիրներ են ունեցել իրենց բոլոր հարևանների հետ: Հայերի նման բնավորության հիմնական պատճառն այն է, որ նրանք Կովկասում եկվորներ են»,-նշել է իսկական եկվոր ազգի ներկայացուցիչ Ահմեդօղլուն:
Վերջինս ևս մեկ ծիծաղելի եզրակացություն է արել, թե հայերին Կովկաս «բերողները» նրանց շատ խոստումներ են տվել: «Ժամանակ առ ժամանակ հայերը փորձել են կյանքի կոչել այդ խոստումները: Նման որոշում ընդունելով՝ նրանք հույս են ունեցել, թե խոստում տված կողմերը կաջակցեն իրենց: Այս բնավորությունը հայերի մոտ գենետիկական է դարձել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը հայերը հանդես չեն գա իրենց հարևանների հողերի նկատմամբ հավակնությամբ»,-փորձել է «սրամտել» Ահմեդօղլուն՝ նշելով, որ եթե Հայաստանի ղեկավարությունը «ներողություն» խնդրի Ադրբեջանից, ապա հույս կառաջանա հայկական բնավորության փոփոխության համար:
Tags: ադրբեջան
