Ադրբեջանում մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան (Գանձակ) ընտրվել է 2016թ. Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք, նշված է Եվրոպական երիտասարդական ֆորումի պաշտոնական կայքում, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
Այս տիտղոսի համար Գանձակի մրցակիցներն են եղել Վիլնյուսը (Լիտվա), Վարնան (Բուլղարիա), Գոլուեյնը (Իռլանդիա), Լա Լագունան և Բադախոսը (Իսպանիա):
“Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք” տիտղոս շնորհվում է քաղաքին մեկ տարով, որի ընթացքում այնտեղ երիտասարդների համար կազմակերպվում են մշակութային, սպորտային, հասարակական և քաղաքական միջոցառումներ:
Tags: ադրբեջան