Մերձմոսկովյան Միտիշչիում անցկացված «Պուտինի գավաթ» անվանումը կող ծանրամարտի միջազգային մրցաշարում գերծանրքաշային 8 մարզիկների մրցավեճում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 175 կգ և 185 կգ կշռող ծանրաձողը, սակայն ձախողվել է, երբ մոտեցել է բարձրացնելու190 կգ-ոց ծանրաձողը: Նա գրավել է 5-րդ տեղը:
Հրում վարժությունում Հակոբյանը, հաղթարելով 205 կգ և 215 կգ ծանրությունները, չի կարողացել բարձրացնել 220 կգ-ոց ծանրաձողը և բավարարվել է 6-րդ տեղով: Նա 6-րդն է նաև երկամարտում:
Ուժեղագույն է ճանաչվել եգիպտացի Մասուդ Էհշան Աթիա Մոհամեդը` 422 (191+231) կգ:
