Ավստրալական “Travel” կայքը, որը “The Australian” ճանապարհորդական ամսագրի մի մասն է, հոդված է հրապարակել Ադրբեջանի մասին` “Learning how to smile in Azerbaijan” (Իմանալ`ինչպես են ժպտում Ադրբեջանում) խորագրով:
“Ժպտալը հեշտ բիզնես չէ։ Ես դա ինձ համար բացահայտեցի Ադրբեջանում։ Հարգալից սպասարկումը մշակույթի մաս է, իսկ ժպիտ չկա”,-գրում է հոդվածագիր Ադամ ՄքՔալոքը։
Նախկին սովետական երկրներում տեղացիները ժպտացող օտարներին հաճախ կասկածելի մարդու տեղ են դնում։ Եվ դա խնդիր է բազմաթիվ միջազգային բրենդների համար Կասպից ծովի ափին գտնվող նավթով հարուստ այս մեգապոլիսում։
«Օրինակ` Շքեղ Four Seasons Hotel Baku հյուրանոցի ֆոնին ես շփվում եմ ողջ աշխարհից մենեջերների հետ, և շատ ընկերություններ օգտվում են խորհրդատուների ծառայություններից, որպեսզի իրենց աշխատակիցներին սովորեցնեն ժպտալ”,- գրում է հեղինակը ։
Նա այս երևույթը բացատրում է նրանով, որ ավելի ցուրտ վայրերում մարդիկ ավելի քիչ են ժպտում։
Հոդվածագիրն իրեն ուղեկցող Բալաշի հետ հասնում է Շեքի՝ քաղաք, որն ըստ պնդումների՝ Ադրբեջանի ամենամարդամոտ և ուրախ մարդկանց տունն է։ “Նրանք հաղթել են Բելառուսում անեկդոտների փառատոնում”,-ասում է Բալաշը։
Հեղինակը ցանկանում է ստուգել՝ արդյոք դա իրոք այդպես է։
“Թվում է` քաղաքը բացառապես տղամարդկանցով է բնակեցված (որոնք համաձայն իմ հետազոտությունների՝ ավելի քիչ են ժպտում, քան կանայք)։ Տղամարդիկ իրենց գործով են զբաղվում, իսկ մարդիկ հազվադեպ են ժպտում, երբ մենակ են մնում հետդ”,-գրում է հեղինակը։
‘Մենք Բաքվում ասում էինք “աէրոպորտ”, իսկ Շեքիում՝ “աէրոդրոմ”,-ծիծաղում է ուղեկիցը։ Իսկ հեղինակը հումորն այդպես էլ չի հասկանում։ “Շեքիի հումորը, գուցե դժվար է հասկանալ, բայց ժպիտ չկա”,-եզրակացնում է հեղինակը։
Բաքու վերադառնալիս նրանք կանգ են առել շուկայում՝ բալի և սերկևիլի վաճառասեղանի մոտ։ “Ես դեմքի չեզոք արտահայտությամբ մոտենում եմ տատիկին, որը մրգեր է վաճառում, իսկ նա ժպտում է, և նրա բոլոր ատամները ոսկով են պատված”,-գրում է նա։
Ավստրալացի ճանապարհորդն այդպես էլ չի հասկացել, թե ինչո՞ւ են Ադրբեջանում ժպտում միայն այն ժամանակ, երբ ցանկանում են ինչ-որ բան վաճառել, իսկ առօրյայում հյուրընկալվելիս՝ հազվադեպ։
Tags: ադրբեջան