Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է` 2803 միավոր է: Մեր մարզիկը ետ է մնում աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից (2872):
Ապա հաջորդում են` Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2793), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2786), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2785), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 2783), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2777), Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2773) և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2758):
Սերգեյ Մովսիսյանը (2689) 56-րդն է, Վլադիմիր Հակոբյանը (2684)՝ 61-րդը, Գաբրիել Սարգսյանը (2675)՝ 72-րդը:
Հայաստանի 2013 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը դուրս է մնացել 100 լավագույնների շարքից: Իսկ ահա, Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը (2656) 92-րդ հորիզոնականում է:
Tags: շախմատ, սպորտ