Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով կոմիտեի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը: «Այսօր Ադրբեջանին հաջողվել է հասնել տնտեսության որակյալ աճի, դառնալ էներգետիկ առումով անկախ մի երկիր: Մի քանի տարի առաջ դա անհնարին էր թվում: Այսօր այն հաղթանակները, որոնք գրանցել են ադրբեջանական իշխանությունները, վկայում են այն մասին, որ բնակչությունը բարձր է գնահատում ձեռք բերված հաջողությունները: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը, բայց դա կանի ավելի ուշ, երբ կհաշվարկի այս համագործակցության դրական ազդեցությունը երկրի տնտեսության վրա»,-նշել է Սլուցկին:
