Թվում է, թե էլ ի՞նչ կա ասելու. խնձորը` խնձոր է: Սա մշակաբույս է, որի մասին հայտնի է դեռևս V դարից: Այն լայնորեն տարածված էր արևմուտքից արևելք: Քաղաքակիրթ բոլոր երկրներում խնձորը գնահատվում է իր համեղ պտուղներով ու դրա օգտակար հատկություններով:
Խնձորը հարուստ է հանքանյութերով, մակրո ու միկրատարրերով. երկաթ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, մանգանաթթու, պղինձ, ցիրկոնիում, ալյումին, սելեն, յոդ: Խնձորենու տերևները հարուստ են С վիտամինով, տարբեր պոլիֆենոլային միացություններով:
Խնձորը բացառիկ արժեքավոր դիետիկ մթերք է:
Խնձորում առկա կալիումը կարգավորում է սրտամկանի աշխատանքը: Պեկտինները չեզոքացնում ու օրգանիզմից դուրս են բերում թունավոր նյութերը և ծանր մետաղների աղերը (պողպատ, նիկել, կոբալտ): Ի դեպ, պեկտինները պահպանվում են նույնիսկ խնձորը երկար պահելու դեպքում:
Քլորագենային թթուն կանխում է քարագոյացումը: Ժողովուրդն ասում է` երեկոյան մեկ խնձոր ուտողին բժիշկ պետք չէ:
Խնձոր է առաջարկվում սակավարյունության ժամանակ, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, փորկապության նախնական փուլում: Սակավարյունության դեպքում խորհուրդ է տրվում օրական 3-5 խնձոր ուտել կամ այդ պտուղների հյութը խմել: Ախորժակը բացելու նպատակով առաջարկվում է ուտելուց առաջ 2-3 խնձոր ուտել, այն էլ` կեղևով:
Թարմ, շոգեխաշած կամ փուռը դրած խնձորներն ուտում են քաղցած ստամոքսին, վատ մարսողության դեպքում, ստամոքս աղիքային խանգարումների ժամանակ: Այն միզամուղ հատկություն ունի, առաջարկվում է տարբեր ծագման այտուցների դեպքում: Խնձորն առաջարկում են սկլերոզի, հոդաբորբի, քրոնիկ ռևմաիզմի, երիկամաքարային հիվանդությունների դեպքում:
Բոլոր թվարկված հիվանդությունների դեպքում լավ արդյունք է տալիս խնձորով թեյի կիրառումը:Դրա համար հարկավոր է 3-5 հատ խնձոր լվանալ, կտրատել ու վրան մեկ լիտր ջուր լցնել և եփել 15 րոպե: Այս եփուկը խորհուրդ է տրվում կիրառել մրսածության, հազի ու խռպոտության դեպքում: Նման եփուկ կարելի է պատրաստել նաև չորացրած խնձորից:
Քաղցր խնձոր է առաջարկվում քրոնիկ կոլիտ ունեցողներին: Երկաթի պարունակության շնորհիվ այն առաջարկվում է սակավարյունության դեպքում, իսկ Cև P վիտամինների շնորհիվ նպաստում է ճնշման իջեցմանը, նվազեցնում բորբոքային պրոցեսները: Խնձորի թարմ հյութը լեղամուղ, միզամուղ ու հեղուկամուղ հատկություն ունի; Այն կիրառվում է երիկամաքարային հիվանդությունների , աթերոսկլերոզի, ճարպակալման դեպքում:
Խնձորից պատրաստված կոմպոտը սրտային հիվանդությունների, իսկ առանց շաքարի պատրաստվածը` շաքարային դիաբետի ու գիրացման դեպքում է առաջարկվում:
Օրական սննդաբաժնում պետք է 2-3 խնձոր օգտագործել, դա նվազեցնում է խոլեստերինն ու ճառագայթման անբարենպաստ ազդեցությունը:
Խնձորը կարելի է օգտագործել նաև որպես արտաքին կիրառման միջոց. թարմ պտուղներից պատրաստված քերուկը դնում են մաշկի վրա այրվածքների, տրոֆիկ խոցերի, ցրտահարված մաշկի, կերակրող մայրերի ճաքած պտուկների ճեղքերին:
Արդեն հասկանալի է, որ խնձորն այն մթերքն է, որը պետք է օգտագործել շուրջտարին, ու փառք աստծո, որ շուրջտարին էլ խնձոր կա:
Tags: առողջական
