Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակը 2014թ.-ից կգործի ավելի ցածր կարգավիճակով

եահկ-ադրբեջանԱդրբեջանը և ԵԱՀԿ-ն ավարտել են Բաքվում ԵԱՀԿ համակարգողի նախագածի կարգավիճակի շուրջ  փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցությունները: Հուշագիրը ստորագրվելու է մինչև այս տարվա վերջը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

“Մենք ավարտում ենք բանակցությունները և մտադիր ենք մինչ այս տարվա վերջ Ուկրաինայի նախագահության շրջանակում ստորագրել հուշագիրը, քանի որ հունվարին ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Շվեյցարիան”, -ասել է նախարարը:

Մամեդյարովը հայտարարել է նաև, որ հարցը քննարկվել է նաև կազմակերպության նախագահ Լամբերտո Զանիերի հետ: Մամեդյարովի խոսքով՝ իրենք արդեն համաձայնեցրել են բոլոր հարցերը, և անհրաժեշտ է հստակեցնել միայն տեխնիկական և ֆինանսական բնույթի մի շարք մանրամասներ:

Հիշեցնենք, որ այս տարի Ադրբեջանը հանդես էր եկել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը մինչև նախագծերի համակարգողի կարգավիճակի իջեցնելու առաջարկով: Գրասենյակը այս ֆորմատով կգործի 2014թ.-ի հունվարի 1-ից:

 

Tags: ,