Կնոջը տուգանել են Facebook-ում հավաքույթի հրավեր տեղադրելու համար

facebookԼեհաստանում դատարանը 23-ամյա կնոջը տուգանել է Facebook-ում հավաքույթի հրավեր տեղադրելու համար, որի ժամանակ 20,000 մարդ էր հավաքվել: Նրանցից ոմանք անզուսպ են եղել և կռվել են:

Կրակով քաղաքի դատարանը ուրբաթ օրը հայտարարել է, որ կինը հավաքույթ կազմակերպելու թույլտվություն չի ունեցել և չի ապահովել ապրիլին քաղաքի ծայրամասում կազմակերպված երեկույթի մասնակիցների անվտանգությունը: Հավաքույթի ընթացքում մի տղամարդ է վայր ընկել ժայռից ու վնասվել: Կնոջը մեղադրել են չթույլատրված հավաքույթ կազմակերպելու համար:

Դատարանից տեղեկացրել են, որ հավաքույթի վայրը չափազանց վտանգավոր է այնտեղ գտնվող ջրամբարի և ժայռերի պատճառով: Կնոջը տուգանել են 2,400 զլոտի (785 դոլար):

 

Tags: , ,