Ադրբեջանում կարգելվեն օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, եթե դրանք չունենան պետական գրանցում և ընդգրկված չլինեն պետական գրանցամատյանում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ նպատակով “Իրավաբանական անձանց պետական գրանցման և պետական գրանցամատյանում ընդգրկման մասին” օրենքում հատուկ կետ են ավելացնելու:
Միլլի մեջլիսի ընթացիկ նստաշրջանում փաստաթղթերը կներկայացվեն քննարկման:
Tags: ադրբեջան