Բաքվում բենզինի և դիզվառելիքի գների թանկացման դեմ ցույց կանցկացվի

2 (4)Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ազգային խորհուրդը դեկտեմբերի 15-ին վառելիքի գների բարձրացման դեմ ցույց կանցկացնի:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կանտակտ” կայքը, ցույցը տեղի կունենա մայրաքաղաք Բաքվի Յասամալի թաղամասի “Մեհսուլ” մարզադաշտում Ադբեջանի ժամանակով 14:00-ից մինչև 16:00: Դեկտեմբերի 6-ին “Մուսավաթ” կուսակցության նախագահի տեղակալ Գյուլաղա Ասլանլըն քաղաքապետարան էր ուղարկել համապատասխան տեղեկագիր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ից Ադրբեջանում 25-30%-ով բարձրացել են բենզինի և դիզելային վառելիքի գները:

Tags: