Մոսկվայի դատարանը մինչև ապրիլի 10-ը երկարաձգել է Օրհան Զեյնալովի կալանքի ժամկետը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը։
Դատավոր Տատյանա Վասյուչենկոն բավարարել է քննիչի դիմումը, որը հայտարարել էր, թե այդ ժամանակն անհրաժեշտ է մեղադրյալի հեռախոսային խոսակցությունների տվյալները և 4 վկաների գտնվելու վայրը ճշտելու համար։ Նա նշել է, որ Զեյնալովն ազատ արձակվելու դեպքում կարող է թաքնվել, քանի որ այլ երկրի քաղաքացի է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:
Tags: ադրբեջան, Օրհան Զեյնալով
