Կովկասյան հանքային աղբյուրները կորցնում են բուժիչ հատկությունները

i (3)Կովկասի հանքային աղբյուրները   ցամաքում են, իսկ ջուրը` կորցնում բուժիչ հատկությունը:

Կովկասյան հանքային ջրերի արտեզյան հսկայական ավազանում  խորհրդային ժամանակներում 30 տեսակի հանքային ջուր էր հաշվվում: Սակայն, տարիների ընթացքում դրանց թիվն էականորեն կրճատվեց աննպատակ վատնման հետևանքով: Ցամաքեցին “Էսենտուկի-20”-ը և “Պոնոմարյովական”:

“Վերջին 20 տարում անհետացել են մի շարք աղբյուրներ: Դրանք ծծմբական –սուլֆիդային ջրեր էին, պյատիգորսկյան նարզաններ ու աղա-հիմնային ջրեր”,ասում է Պյատիգորսկի ցեխաբուժարանի բուժական գծով տնօրենը:

XIX –ի սկզբից տարածաշրջանում 1000 հորատանցք էին  բացել: Սակայն հիմա օգտագործվում է դրանցից միայն 100-ը: Չօգտագործվելու հետևանքով հորատանցքերի խողովակները ժանգոտել են, ջուրը խառնվում է  կեղտոտ հոսանքների հետ ու վերածվում սովորական ջրի, որը զուրկ է բուժիչ որակներից:

Նման անկառավարելի 20 հորատանցք կա, որոնցից ջուրը դուրս է գալիս բաց տարածք ու  ջրասույզ անում դաշտերը: Մեկ հորատանցքը պահածոյացնելու համար միլիոնավոր ռուբլիներ են անհրաժեշտ, սակայն տեղի իշխանությունները նման գումարներ չունեն:

 

Tags: