Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», արտագնա խաղում 1։2 հաշվով զիջեց Հայֆայի «Մակքաբիին»։
Ղազարյանի գեղեցիկ անցումը կասեցվեց և 11 մ-ոց տուգանային հարված նշանակվեց մրցակցի դարպասին: Այն հստակորեն իրացրեց Ռոխեր Կանյասը։ Ղազարյանը փոխարինվեց 86-րդ րոպեին։ «Շախտյորը» վաստակած 2 միավորով L խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Այս խմբից պայքարը կշարունակեն հունական ՊԱՕԿ-ը և հոլանդական «ԱԶ Ալկմարը»։
Այսպիսով, հայտնի են այն բոլոր ակումբները, որոնք իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչին:
Դրանք են են` «Վալենսիան» (Իսպանիա), «Սուոնսին» (Անգլիա), «Լուդոգորեցը» (Բուլղարիա), «Չեռնոմորեցը» (Ուկրաինա), «Զալցբուրգը» (Ավստրիա), «Էսբյերգը» (Դանիա), «Ռուբինը» (Ռուսաստան), «Մարիբորը» (Սլովենիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Դնեպրը» (Ուկրաինա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Մաքաբին» (Իսրայել), «Գենկը» (Բելգիա), «Դինամոն» (Կիև, Ուկրաինա), «Սևիլիան» (Իսպանիա), «Սլովանը» (Չեխիա), «Լիոնը» (Ֆրանսիա), «Բետիսը» (Իսպանիա), «Տրաբզոնսփորը» (Թուրքիա), «Լացիոն» (Իտալիա), «Տոտտենհեմը» (Անգլիա), «Անժին» (Ռուսաստան), «ԱԶ Ալկմարը» (Հոլանդիա) և ՊԱՕԿ-ը (Հունաստան):
Հավելենք, որ Եվրոպայի լիգայի մրցաշարին մասնակցելու են նաև «Շախտյորը» (Ուկրաինա), «Յուվենթուսը» (Իտալիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Վիկտորիան» (Չեխիա), «Բազելը» (Շվեյցարիա), «Նապոլին» (Իտալիա), «Պորտոն» (Պորտուգալիա), «Այաքսը» (Հոլանդիա):
