Այն բանից հետո, երբ կնոջ՝ Լինդայի մոտ կրծքի քաղցկեղ հայտանբերվեց, Բոբը սկսեց լուսանկարվել վարդագույն շրջազգեստով: Առաջին հայացքից անիմաստ թվացող այս մտահղացմամբ Բոբը որոշել էր ուրախացնել կնոջը քիմոթերապիայի բուժման կուրս սկսելուց առաջ: Այսպիսով Բոբը հույս ուներ, որ բուժման ընթացքը կնոջ համար ավելի հեշտ կանցնի:
«Ռադիկալը» գրում է, որ Բոբը ամեն անգամ տարբեր վայրերում լուսանկարվելով դրանք ուղարկել է Լինդային՝ բարձրացնելով նրա տրամադրությունը: Տեսնելով, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքներ է ստանում, Բոբը որոշում է շարունակել այն: Ինտերնետային կայքերից մեկում հրապարակելով իր տասնյակ լուսանկարները՝ Բոբը կարճ
ժամանակամիջոցում մեծ թվով երկրպագուներ է ձեռք բերել:
Tags: բոբ, լինդա, քաղցկեղ
