Դեկտեմբերի 15-ին Ադրբեջան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցություններից հետո համանախագահները կժամանեն Երևան:
Հանդիպման ընթացքում համանախագահները կշարունակեն քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները:
Tags: ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ