Եթե դեմքը ցրտից քոր է գալիս, իսկ աչքերն էլ արցունքոտվում են, նշանակում է` դուք ալերգիա ունեք

ԱլերգիաԲժիշկները երկար ժամանակ հրաժարվում էին ընդունել ցրտի նկատմամբ ալերգիան: Չէ՞ որ ցուրտն ինքնին ալերգածին չէ: Ուրեմն ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ցուրտ եղանակին այնպիսի բնորոշ երեևույթներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են հարբուխը, հազը, արցունքոտությունն ու մաշկի վրա կարմիր բծերի առաջացումը: Իսկ տաք եղանակին ամեն ինչ կարգին է: Մասնագետների մեծ մասը ենթադրում է, որ օրգանիզմի նման արձագանքը ցրտին պայմանավորված է ջերմաստիճանի իջեցման հետ սպիտակուցների «վարքագծով», դրանց մեծ մասը ձուլվում է` ստեղծելով  կույտեր: Իմունային համակարգն էլ իր հերթին այդ կույտերն օտարածին գոյացություններ է համարում ու սկսում ակտիվ պայքարել դրանց դեմ, ինչի հետևանքով մարդու մեջ անհանգստությունների ու անհարմարությունների մի ամբողջ փունջ է ստացվում: Ջերմության ազդեցությամբ սպիտակուցների խմբերը նախնական վիճակ են ձեռք բերում, հետևաբար իմունային համակարգն էլ այլևս ստիպված չէ պայքարել, ու թվում է, թե  խնդիրները վերացել են, առողջացել եք:

Ցրտով պայմանավորված եղնջատենդ. սրա ժամանակ առաջին հերթին տուժում են ականջները, դեմքը, ձեռքերը, շուրթերը, հետո միայն` մարմնի մնացած մասերը: Առաջանում է կարմրություն ու քոր: Սրացումներ են լինում աշնանը, ձմռանն ու վաղ գարնանը: Այն կարող է զգացնել տալ նաև ամռանը, երբ սառը ջրի հետ գործ ունենաք:

Կեղծ, ալերգիկ քթաըմպանաբորբ. փողոցում կտրուկ հարբուխ է սկսվում կամ էլ գրիպի նման փակվում է քիթը:

Կեղծ, ալերգիկ կոնյուկտիվիտ. բնորոշ է արցունքակալումը, կոպերի կարմրությունն ու լույսի նկատմամբ գերզգայնությունը:

Օդերևութաբանական հեյլիտ, շրթունքների եզրաշերտը բորբոքվում է, դառնում չոր ու թեփոտում է:

Ցրտային միգրեն. քամուց կարծես տրաքում են ճակատն ու քունքերը: Առաջանում է գլխացավ, որը տաքությունից անցնում է:  Ցրտի նկատմամբ ամենատարածված մաշկային  հակազդեցությունը ցրտային եղնջատենդն է: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ  այս ալերգիայից ավելի  հաճախ տառապում են կանայք (դեպքերի 70%-ը): Հիմնականում ալերգիան առաջին անգամ 25-30 տարեկանում է սկսվում ու  գրեթե միշտ` վարակիչ հիվանդություններից հետո: Սկզբում ախտահարվում են քամուց չպաշտպանված մարմնամասերը (դեմքը, ձեռքերը, ականջներն ու շուրթերը), իսկ հետո, ժամանակի ընթացքում նաև` մնացած հատվածները: Ցրտից մաշկը սկսում է քոր գալ, ապա կոշտ գոյացություններ են ի հայտ գալիս, որոնք լինում են վարդագույն կամ սպիտակավուն գույնի: Սակայն չշփոթեք ցրտից առաջացած եղնջատենդը ցրտի նկատմամբ օրգանիզմի բնական արձագանքի հետ: Վերջին դեպքում կարմրությունն ու քորը 20-30 րոպեից անցնում է: Սակայն,  եթե տհաճ զգացումները մի քանի ժամ չեն անհետանում (մինչև 2 օր), ապա դա արդեն ցրտային ալերգիա է: Ծանր դեպքերում դիտվում է թուլություն, դող, ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման իջեցում, գլխացավ, գլխապտույտ, շնչարգելություն,  սրտխփոց: Որոշ դեպքերում սրտխառնուք է լինում ու ցավ որովայնի շրջանում: Ընդ որում, հաճախ այդ ախտանշաններն ի հայտ են գալիս ոչ անմիջապես, այլ այն ժամանակ, երբ գտնվում եք տաք սենյակում ու  արդեն տաքացել եք: Եթե հիվանդությունը ժառանգական բնույթ չունի, ապա առանց հատուկ բուժման էլ 6-7 տարի հետո կանցնի: Իսկ ժամանակին որակյալ մասնագետի նշանակած բուժումն էլ կբարելավի վիճակը:

Ներկայումս կան մեթոդներ, որոնց շնորհիվ   կարելի է ոչ միայն նվազեցնել օրգանիզմի զգայունությունը ցրտի, ջերմաստիճանային ներգործության նկատմամբ, այլև կարճ ժամանակահատվածում  ընդմիշտ ձերբազատվել այդ տհաճությունից:

Սակայն երբեմն ցրտի  նկատմամբ ալերգիան ինչ-որ հիվանդության հետևանք է լինում: Շատ հաճախ ցրտային եղնջատենդը լյամբլիոզի (ճիճվային), թունավորման ու նյարդավեգետատիվ թերֆունկցիայի հետևանքով է առաջանում: Ուստի առաջին իսկ դեպքից հետո հարկավոր է պարզել դրա հիմնական պատճառը: Իսկ ստուգել կարելի է նույնիսկ տնային պայմաններում: Դրա համար հարկավոր է  Դունկատ-թեսթ կատարել. մի փոքր կտոր սառույցը դնել դաստակին կամ նախաբազկի հատվածում ու թողնել20 րոպե: Եթե սառչելու պահին առաջանում է քոր ու ցան, ապա դա խոսում է այն մասին, որ ցրտի  նկատմամբ ալերգիա ունեք, իսկ եթե ոչ մի հետևանք չի  մնում, ապա  ձեր ալերգիան ինչ-որ հիվանդության  դրսևորում է, որը կարելի է ախտորոշել  լաբորատոր հետազոտությամբ:

Ինչպե՞ս կարելի է պայքարել ցրտից առաջացած ալերգիայի դեմ

 Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը.

Անկախ

Tags: