Համասեռամոլները մութ մարդիկ են. Գուրգեն Ալեքյան

Համասեռամոլներ, Գուրգեն Ալեքյան“Նրանք այդպիսին են, այդպես են ծնվում են, նրանց մեղադրելը ճիշտ ու արդար չէ: Միանշանակ չեմ կարողանում ընկալել այս տեսակետը, ինչպես կարող ես ծնվել համասեռամոլ, ըստ իս բոլորս էլ ծնվում ենք կամ աղջիկ կամ տղա, չգիտեմ միգուցե շատերն ինձ որակեն որպես հետադիմական հայացքների տեր երիտասարդ, սակայն դեռ մանկուց ինձ իմ ծնողները դաստիարակել են որպես հայ տղամարդու, ով պիտի կազմի լիարժեք ու հայկական ընտանիք: Չեմ ատում, նրանց մահն ու աշխարհի երեսից վերանալը չեմ ուզում՝ թող ապրեն, պարզապես այն ինչ անում են թող չդարձնեն հրապարակային, թոզ հիշեն՝ նրանք դեռ սեռական փոքրամասնություն են”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում համասեռամոլների եւ գենդեր գաղափարի մասին նշեց երիտասարդ լրագրող Գուրգեն Ալեքյանը:

Վերջերս գենդեր բառը մտավ հայերեն լեզվի բառացանկի մեջ: Մինչ այդ կար միայն սեռ բառը: Արական և իգական սեռերի մարդկանց ֆիզիկական մարմինները և տղամարդկանց ու կանանց դերերը քննարկվում էին՝ օգտագործելով այդ նույն եզրույթը: Այժմ, որոշ կարևոր պատճառներով, երկու գաղափարները բաժանվել են մեկը մյուսից:

Երիտասարդ լրագրողի խոսքով իր համար համասեռամոլները մութ ու մի փոքր էլ տարօրինակ մարդիկ են, շեղվել են ինչ որ ստրեսից, ծնողների հետ ունեցած կոնֆլիկտից կամ դասընկերների հետ անընդհատ կրկնվող վեճերից: Պատճառները շատ են, բազմազան ու տարբեր, լուծումներ ևս կան, հենց իրենք զգում են այն ինչը նրանց տարանջատում է նորմալ հասարակությունից: Պետք է դիմել հոգեբանի, ով կցուցաբերի համապատասխան օգնություն: Շատ անգամ հենց ծնողներն են մատնում անուշադրության իրենց երեխաներին, անգամ չկասկածելով շեղման մասին.

“Այսօր այն ամենն ինչ ասում ու գոչում են նրանք եթե մեր հասարակությունն ընդունի հալած յուղի պես, ապա վաղը նրանք կպահանջեն, որպեսզի թույլատրվի ազգակցական կապն ու իրենք ազատ են սիրելու իրենց եղբորը, հորը, հորեղբորն ու օրինակ մայրիկին, դեմ եմ ու նրանք այսօր պարզապես բիծ են հայ երիտասարդության շրջանում”:

Գուրգեն Ալեքյանը կարծում է, որ աղանդներն ու նմանատիպ կազմակերպություններն ունեն իրենց մեղավորությունն ու մեղքի մեծ բաժինը, նաև համացանցը, միշտ էլ արգելված պտուղը քաղցր է եղել, իսկ կառավարությունում կան նրանց սատարողներ, սակայն ճիշտ չընդունվելու պատճառով չեն բարձրաձայնում ու դեռ լռում են:

Գենդերն արական և իգական սեռի անհատների միջև տարբերություն է ստեղծում: Գենդերը մեզ ստիպում է բոլորին դիտարկել որպես տղամարդ կամ կին: Բայց, մյուս կողմից, գենդերը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ մեր սոցիալական դերերը հավերժ չեն և որ դրանք կարող են փոխվել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,