Կապույտ փայտե ձիու տարին ու կենդանակերպի նշանները

ձիու տարիԳալիք Նոր տարին Կապույտ փայտե ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում: Ո՞ր անձնային հատկություններն են Կապույտ ձիու համար արժեքավոր, իսկ ինչը, հակառակը, մռայլվելու տեղիք կդառնա: Ի՞նչ է մեզ համար պատրաստում Կապույտ ձիու տարին:

Այսպես ուրեմն. ձին առույգ ու դիմացկուն, երբեմն` անհամբեր կենդանի է, սիրում է  աշխատավորներին, հարգում ազատությունը: Ձիուն հատուկ չէ  ճկունությունը կամ գաղտագողի գործելը: Ուստի, դժվար թե նրան դուր գա անարդարությունն ու անազնվությունը:  Ճիշտ է, հնարավոր է, ձիուն խաբել,  բայց եթե նա զգա, իսկ նա շատ նրբազգաց է, ապա խորամանկին անպայման կպատժի: Նպատակաուղղված, էներգիայով հարուստ, հետն էլ բավական բարի, կամեցող ու նրբաճաշակ  Կապույտ փայտե ձին պատրաստ է բոլորին օգնել ու աջակցել:

Իսկ ահա թե Կապույտ ձիու տարում ինչպիսի առողջություն կունենան կենդանակերպի նշանները:

Խոյը պետք է սիրի ինքն իրեն; Տվյալ դեպքում դա նշանակում է` չծանրաբեռնել օրգանիզմը, ժամանակ առ ժամանակ փորձել թուլանալ ու հանգստանալ: Ցուցված են տեղի փոփոխությունները: Փափուկ  ավազը, ծովի աղմուկը… Կամ էլ հակառակը` ձյունապատ լեռներն ու լռությունը: Ցանկացած տարբերակ է հարմար, եթե դա կօգնի վերականգնելու ուժերը: Ու այդ դեպքում միայն Խոյերը կունենան լավ տեսք ու բարձունքներ հաղթահարելու ուժ ու կորով: Նրանք այնքան են զբաղված բոլոր ճակատներում (կարիերայից` հարաբերություններ) իրենց առաջխաղացմամբ, որ հազվադեպ են հիվանդությանն ուշադրություն դարձնում: Իսկ նախորդ տարվանից առողջության պաշարները նրան ձմռան առաջին ամիսներին հնարավորություն կտան խուսափելու հիվանդանալուց: Սակայն պետք է ուշադիր լինեն, որ վնասվածքներ չստանան, հետևեն, որ կոշիկը սահող չլինի, խուսափեն վեճերից ու բախումներից:

Ցուլերը, եթե 2014-ին հոգ տանեն առողջության մասին, ապա դա զգալի արդյունքներ կտա: Ցուլերին կհաջողվի անգամ սեզոնային մրսածությունը թեթև տանել: Իսկ որ ամենակարևորն է, Ցուլերի  գլխում պայծառ փոփոխություններ կլինեն, ինչպիսիք են վատ սովորություններից  ձերբազատվելու մասին վճիռներ կայացնելը. ասենք` համեղ ուտելու ցանկության հետևանքով կուտակված կգ-ներից ազատվելու վերաբերյալ: Ցուլերը կարող են ցանկալի արդյունքի հասնել ու իրենք իրենց ուրախացնել բարեկազմ կառուցվածքով: Ցուլերի տրամադրության վրա կազդի նյութական ծանր վիճակը, որը կստիպի նրանց, անտեսելով ցավը, ցավազրկող ընդունելով, աշխատել:

Երկվորյակները Ձիու տարում կզգան բարձր ինքնազգացողություն առաջին իսկ ամիսներից: Իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցողները թեթևություն ու ինքնազգացողության բարելավում կունենան: Երկվորյակների մոտ խնդիրներ կառաջանան հակումների ու կախվածության պատճառով, ասենք` ալկոհոլային, ինչը հարազատներին կստիպի նրանց նկատմամբ առավելագույն ուշադրություն դրսևորել:

Խեցգետնի առողջությունը Կապույտ ձիու տարում գերազանց չես համարի: Վատ ինքնազգացողությունը ժամանակ առ ժամանակ կանհանգստացնի նրանց: Լյարդը, ստամոքսը, սիրտը, նյարդային համակարգը. մի խոսքով` հարվածի տակ կարող է հայտնվել ցանկացած օրգան: Սակայն դրանից Խեցգետինները կարող են խուսափել, եթե ժամանակին հետևեն իրենց, կանխարգելեն հիվանդությունը: Խեցգետնի բոլոր հիվանդությունները 2014-ին նյարդերից են: Արդեն տարվա սկզբին խնդիրները նրան սթրեսային  վիճակի մեջ են գցելու: Աստղերը խորհուրդ են տալիս ամեն ինչ սրտին մոտ չընդունել, ունենալ մտերիմ մարդ, հետաքրքրություն, ինչով կարելի է զբաղեցնել մտքերը` դեպրեսիան հաղթահարելու համար:

Առյուծի առողջությունը Ձիու տարում կարելի է բավական լավ համարել, եթե ինքն այն  անիմաստ չվատնի: Ամենից շատ վտանգը նյարդային գրգռվածությունից է, անքնությունից կամ հակառակը` քնատությունից: Այդ վիճակը տարվա առաջին կեսին է «սպառնում» (մինչև հունիս, ապա` դեկտեմբերին): Իսկ հունիսից դեկտեմբեր առյուծներն անխոցելի են արտաքին գրգռիչների ազդեցության նկատմամբ:

Կույսը, եթե ուշադրություն դարձնի ու կանխարգելիչ միջոցներ կիրառի, ապա կհաղթահարի ցանկացած թուլություն ու առողջական խնդիր: Պետք է հետևի սննդակարգին, քնին, պայքարի վատ սովորությունների դեմ: Առանձնահատուկ ոչինչ չի պահանջվում Կույսից, միայն մարդու կյանքի համար անհրաժեշտ նվազագույնը: Կույսի աշխատունակությունն առաջին իսկ ամիսներից ապշեցնում է: Ու դա մեծապես կախված է առողջական վիճակից, էներգիայից:

Կշեռքից  Ձին  տարվա սկզբում մեծ ակտիվություն է պահանջում: Դա նշանակում է, որ նրանք պետք է քնին անհրաժեշտ ժամանակ տրամադրեն ու փորձեն ժամանակ առ ժամանակ փոխել տեղը, ասենք` ամառանոց, վայրի բնության գիրկ կամ էլ վրան: Դա  կնպաստի, որ լարվածությունը  թուլացնեն ու ոգու կորովը պահպանեն: Մայիսից օգոստոս ամիսներին հատուկ ուշադրություն պետք է դարձնել մարսողական համակարգին: Կշեռքն իրեն պետք է ուրախացնի առողջ սնունդով. դրա համար լավ մասնագետի պետք է դիմի, որը նրան կուղղորդի այդ հարցում, կառաջարկի ստամոքսի ու աղիքների համար խոտաբույսերի առողջարար թուրմեր: Առաջին իսկ ամիսներից Կշեռքին ալերգիան կտանջի. կարող է լինել ալերգիա ցրտից, քոր, կարմրություն, փռշտոց: Ու վատն այն է, որ պատճառը պարզելը դժվար է:

Կարիճին  Ձիու տարում ցուցված է ակտիվ կենսակերպը: Նա պետք է անպայման ժամանակ հատկացնի մարզասրահ,  ֆիթնես ակումբ հաճախելուն: Սեզոնային ոչ մի միրգ ու բանջարեղեն բաց չթողնի: Ձիու տարում ծնված Կարիճներին առաջարկվում է ճանապարհորդություն կատարել, քանի որ հենց դա է նրանց լավ ինքնազգացողության ու վատ տրամադրությունը ցրելու լավագույն միջոցը: Կարիճները պետք է զգուշանան վնասվածքներից:

Աղեղնավորը տարվա սկզբում առույգ ու աշխույժ կզգա: Դրա համար էլ առաջին իսկ տաք օրերի հետ նրա գլխում տաք հագուստից հնարավորինս  արագ ազատվելու միտք է հղանում, որը, սակայն, հիվանդանալու պատճառ է դառնում: Աղեղնավորները մաքուր օդում պետք է շատ ժամանակ անցկացնեն: Օրգանիզմը կհուշի, թե իրեն ինչ է հարկավոր, այնպես, որ թող ականջ դնի օրգանիզմի կանչին: Անհանգիստ ու հավերժ կատարելության ձգտող Աղեղնավորի համար նույնպես տարին վազվզոցով կանցնի, ինչը, բնականաբար, ազդեցություն կունենա առողջության վրա, հատկապես` սիրտ-անոթային համակարգի:

Այծեղջյուրը Կապույտ ձիու տարում ցանկացած գործ կարող է ծրագրել, քանի որ նրա առողջության պոտենցիալը մեծ է ու անսպառ: Ռիսկի խմբում են միայն քրոնիկ հիվանդություններ,  օրինակ` ներզատիչ ու մարսողական համակարգի հիվանդութուններ ունեցողները: Սակայն դրա համար բավարար է մի քանի միջոց կիրառել: Հայտնի է, որ Այծեղջյուրներն աշխատամոլ են, այնպես որ, նույնիսկ ամենաառողջ Այծեղջյուրները պետք է խուսափեն գերհոգնածության մատնվելուց: Դրա համար ցանկացած դեպքում պետք է հետևեն, որ նորմալ քուն ունենան և մաքուր օդին զբոսնեն: Բծախնդիր Այծեղջյուրները ողջ տարին կհետևեն առողջությանն ու արտաքին տեսքին:

Ջրհոսը Կապույտ ձիու տարում, որքան էլ կարևոր ու անհետաձգելի լինի աշխատանքը, պետք է խնայի իրեն: Ոչ մի ճակատագրական բան, սակայն ցանկալի է, որ Ջրհոսն ինքն իրեն խնայի, որ հետո` տարիներ անց չծառանա «Ում էր պետք իմ անձնուրացությունը»  հարցը: Դրա համար բոլոր Ջրհոսներին առաջարկվում է  հոգում հանգստություն, հավասարակշռություն պահպանել, շարժումներում` չափավորություն, թարմ օդին, հնարավորության դեպքում` բնության գրկում շատ ժամանակ անցկացնել:

Ձկները Կապույտ ձիու տարում առավելագույնս ակտիվ պետք է լինեն ու նույնիսկ եթե ժամանակ առ ժամանակ աննպատակ բազմոցին թավալվելու,«ժամանակը հեռուստացույցի առջև մեռցնելու» ցանկություն է առաջանում, ապա պետք է գիտակցեն, որ դա վտանգավոր է իրենց համար: Հայտնի է «Առողջ մարմնում, առողջ հոգի» արտահայտությունը: Իսկ Ձկների դեպքում դա նաև պետք է նշանակի, որ առողջ հոգին լավատեսությունն է, իսկ մարմինն առողջ է դարձնում շարժումը: Ձկներին մտահոգում են արտաքին տեսքը, գիրության նախադրյալները: Հետևաբար, հարկավոր է զինվել համբերությամբ ու ֆիզիկական վարժություններ կատարել: