Ո՞ր համաշխարհային առաջնորդները չեն մեկնի Սոչի և ինչու

սոչիԹուրքական «Հաբերլերը» մի հետաքրքիր հոդված է հրապարակել այն մասին, թե համաշխարհային որ առաջնորդները իրենց մասնակցությամբ չեն պատվի 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերը՝ վեր հանելով նրանց նման որոշման պատճառները: Հայտնի է, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էին, որ չեն մասնակցելու Օլիմպիադային: Ճիշտ է, երկու նախագահներն էլ չպարզաբանեցին իրենց որոշման պատճառները, սակայն հասկացրին, որ նման կերպ իրենց բողոքն են արտահայտում Ռուսաստանում գործող օրենսդրության, մասնավորապես սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության դեմ:

Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմեց խորամանկ քայլի: Վաշինգտոնը հայտարարեց, որ Սոչի չի ուղարկի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այն մեկնաբանելով Օբամայի խիստ զբաղվածությամբ: Չնայած Վաշինգտոնը իր որոշումը չկապեց Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման հանգամանքի հետ, այնուհանդերձ որոշեց Օլիմպիադայի բացման և փակման արարողությանը չգործուղել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարզիկների:
ԵՄ-ի կոմիսար Վիվիեն Ռեդինգը իր հերթին հրաժարվեց Սոչի մեկնելուց՝ այս որոշումը մեկնաբանելով հետևյալ կերպ. «Ես Սոչի չեմ մեկնի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կառավարությունը նման կերպ է վերաբերվում փոքրամասնություններին»:
Այն բանից հետո, ինչ Վաշինգտոնը, Բեռլինը, Փարիզն ու Բրյուսելը հրաժարվեցին մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերին, համաշխարհային մյուս մայրաքաղաքները ևս սկսեցին քննարկել Սոչի մեկնելու կամ չմեկնելու հարցը: Այնպես որ քաղաքական տեսանկյունից Սոչիի Օլիմպիադան կարող է բավական «սառը» անցնել:

Անկախ

Tags: