Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայում օրերս բացահայտվել է կոռուպցիոն խոշոր գործարք: Անկարայում և Ստամբուլում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել են մի շարք անվանի անձինք՝ այդ թվում նախարարական որդիներ: Ահա թուրքական «Հաբեր 7» հաղորդում է, որ այսօր ազատ է արձակվել վերոնշյալ գործով կալանավորված թուրք խոշոր գործարար Ալի Աղաօղլուն: Սպասվում է, որ ձերբակալված մյուս գործարարներին ևս ազատ կարձակեն:
«Հաբերլերը» հաղորդում է, որ երբ Ալի Աղաօղլուն դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից, նրան մոտ 50 հոգանոց խումբ է սպասելիս եղել: Այս ժամանակ իրավապահների և ամբոխի միջև քաշքշուկ է առաջացել:
Tags: թուրքիա, կոռուպցիոն սկանդալ