Ադրբեջանի պաշտանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով այպես կոչված “ռազմական աղբյուրներին”:
Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը, որը դեկտեմբերի 24-25-ին կգտնվի Անկարայում, հանդիպում կունենա Թուրքիայի ազգային անվտանգության նախարար Իսմեթ Յըլմազի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզալի, ինչպես նաև երկրի ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարարը կայցելի նաև Թուրքիայի ավիացիոն արդյունաբերության ընկերություն (TAI) և ASELSAN (ռազմական էլեկտրոնային արդյունաբերություն):
