Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո այս մրցաձևի մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնեց, որ ստուգատեսին առաջտարներից չեն մասնակցել միայն աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիևը:
Նշվեց, որ հաղթողները փետրվարի 15-16-ը Թուրքիայում մասնակցելու են միջազգային մրցաշարի: Հավաքականի 2-րդ համարները, 65 կգ և 86 կգ քաշային կարգերի հաղթողները փետրվարի 6-7-ին կարողություննեևրը կփորձեն Իրանում կայանալիք միջազգային մրցաշարում:
Միայն այդ փորձություններից հետո կհստակեցվի հավաքականի կազմը, որը մասնակցելու ԱՄՆ-ում, Ֆինլյանդիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերին, Եվրոպայի առաջնությանը:
Tags: ըմբշամարտ, սպորտ