Շվեյցարիայի գնացքներում ուղևորները iPhone ու աճյունասափորներ են մոռանում

images (2)Անցյալ տարի շվեյցարական գնացքներում ուղևորները 98,8 հազար իր են մոռացել: Ինչպես “Վան մինյուտ” թերթն է գրել, այդ իրերից 51,3 հազարը վերադարձվել են մոռացկոտ տերերին, մնացածն էլ` պահպանման 3-ամսյա ժամկետից հետո իրացվել են:

Մոռացված իրերի մեջ ամենաշատը բջջային հեռախոսներ են. վաճառվել է 12 հազար հատ: Երբեմն  հանդիպել են  բավականին թանկ մոդելներ: Օրինակ` գնացքներից մեկի վագոնում հայտնաբերվել է  ոսկով ու ադամանդներով զարդարված iPhone` 5 հազար ֆրանկ (5,5 հազար դոլար) արժողությամբ: Ամենաարժեքավոր գտածոն  36 հազար ֆրանկ (39,6 հազար դոլար) արժողությամբ  Quinting ձեռքի  ժամացույցն էր: Հետաքրքրական է, որ թանկարժեք իրերի հետևից տերերը չեն ներկայացել:

“Մարդիկ ինչ ասես, որ չեն կորցնում, իսկ հետո հաճախ չեն էլ որոնում դրանք.գուցե նրանք ամաչում են  կամ համոզված են, որ իրենց թալանել են”,-բացատրում է կորած իրերի վաճառքի պատասխանատու Ռոլանդ Վիդմերը:

Հիշյալ ժամացույցը վաճառվել է 12 հազար ֆրանկով (3,2 հազար դոլար):

2013-ին մոռացված ամենաանսովոր իրերից են` փող հաշվող մեքենան, ոտքի պրոթեզը, հաշմանդամի սայլակը, սեքս-խաղալիքները ու նույնիսկ` լատեքսից կոստյումը, որը նույնպես սեքս-շոփից է:

Իսկ ամենաշատն ապշեցրել է  Շվեյցարիայի ֆրանսալեզու հատվածի ուղևորներից մեկի թողած իրը. աճյունասափորը: Պարզվեց, որ դրա տերը հոր կամքն է կատարել` աճյունամոխիրը շաղ տալով ծովի վրա, իսկ տունդարձի ճանապարհին սափորը կորցրել է:

Շվեյցարացին այն չի կամեցել հետ վերցնել.”Երբ նրան զանգեցի ու հայտնեցի գտածոյի մասին` նա պատասխանեց` թող այն ձեզ մնա”,-պատմել է Վիդմերը:

Tags: , , , ,