iPhone-ն ու Samsung Galaxy-ն «Ալ Քաիդայի» ձեռքում վերածվում են ռումբի

Եվրոպայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի օդանավակայանների անվտանգության ծառայությունները խստացրել են անվտանգության միջոցառումները` «Ալ Քաիդայի» նոր ռումբերի մասին տեղեկության կապակցությամբ:

iphoneԱմերիկյան հատուկ ծառայության տվյաներով, «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները մշակել են փոքրաչափ ռումբեր, որոնք քողարկված են iPhone և Samsung Galaxy սմարթֆոնների տակ:

Հիմա ԱՄՆ ուղևորվողները, ովքեր այդ գաջեթներից ունեն, ստիպված լրացուցիչ ստուգում են անցնելու: Մանավորապես,նրանց խնդրվում է միացնել այդ սարքավորումներն ու ցուցադրել դրանք հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղեկություն կա, որ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը` «Ջեբհաթ ան-Նուսրան» ու «Արաբական թերակղզու Ալ-Քաիդան» միավորել են ուժերը` օդում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով, նոր ռումբերը մշակել է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորման  պայթուցիչների գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին: Ավելի վաղ նա ստեղծել է մի ռումբ, որը կարելի է տեղավորել մարդու մարմնի մեջ, ինչն ահաբեկիչներին թույլ է տալիս սովորական ստուգման պրոցեդուրաներն անցնել առանց կասկած հարուցելու:

Անկախ

Ոսկերչական ընկերությունը պատրաստել է աշխարհի ամենաթանկարժեք iPhone-ը

iPhoneԼոնդոնում գտնվող Alchemist ոսկերչական ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենաթանկարժեք iPhone-ը, որ արժե 1 միլիոն դոլար:

iPhone-ը պատրաստված է 24 կարատ ոսկուց և զարդարված է ընդհանուր վերցրած յոթ կարատ 700 ադամանդներով:

Ընկերությունից հայտնում են, որ շքեղ սարքը պատրաստել են յոթ ամսում:

Նավիգացիոն կոճակը ևս պատրաստված է 24 կարատ ոսկուց, որի կենտրոնում տեղադրված է երկու կարատ ադամանդ:

Այս հեռախոսներից միայն երկուսը կվաճառվեն, իսկ պոտենցիալ գնորդները պետք է նախօրոք գրանցվեն ընկերության կայքում:

 Անկախ

Շվեյցարիայի գնացքներում ուղևորները iPhone ու աճյունասափորներ են մոռանում

images (2)Անցյալ տարի շվեյցարական գնացքներում ուղևորները 98,8 հազար իր են մոռացել: Ինչպես “Վան մինյուտ” թերթն է գրել, այդ իրերից 51,3 հազարը վերադարձվել են մոռացկոտ տերերին, մնացածն էլ` պահպանման 3-ամսյա ժամկետից հետո իրացվել են:

Մոռացված իրերի մեջ ամենաշատը բջջային հեռախոսներ են. վաճառվել է 12 հազար հատ: Երբեմն  հանդիպել են  բավականին թանկ մոդելներ: Օրինակ` գնացքներից մեկի վագոնում հայտնաբերվել է  ոսկով ու ադամանդներով զարդարված iPhone` 5 հազար ֆրանկ (5,5 հազար դոլար) արժողությամբ: Ամենաարժեքավոր գտածոն  36 հազար ֆրանկ (39,6 հազար դոլար) արժողությամբ  Quinting ձեռքի  ժամացույցն էր: Հետաքրքրական է, որ թանկարժեք իրերի հետևից տերերը չեն ներկայացել:

“Մարդիկ ինչ ասես, որ չեն կորցնում, իսկ հետո հաճախ չեն էլ որոնում դրանք.գուցե նրանք ամաչում են  կամ համոզված են, որ իրենց թալանել են”,-բացատրում է կորած իրերի վաճառքի պատասխանատու Ռոլանդ Վիդմերը:

Հիշյալ ժամացույցը վաճառվել է 12 հազար ֆրանկով (3,2 հազար դոլար):

2013-ին մոռացված ամենաանսովոր իրերից են` փող հաշվող մեքենան, ոտքի պրոթեզը, հաշմանդամի սայլակը, սեքս-խաղալիքները ու նույնիսկ` լատեքսից կոստյումը, որը նույնպես սեքս-շոփից է:

Իսկ ամենաշատն ապշեցրել է  Շվեյցարիայի ֆրանսալեզու հատվածի ուղևորներից մեկի թողած իրը. աճյունասափորը: Պարզվեց, որ դրա տերը հոր կամքն է կատարել` աճյունամոխիրը շաղ տալով ծովի վրա, իսկ տունդարձի ճանապարհին սափորը կորցրել է:

Շվեյցարացին այն չի կամեցել հետ վերցնել.”Երբ նրան զանգեցի ու հայտնեցի գտածոյի մասին` նա պատասխանեց` թող այն ձեզ մնա”,-պատմել է Վիդմերը:

2 խնձոր` iPhone-ի փոխարեն

i (2)Ավստրալուհին 1500 դոլար է վճարել iPhone-ի համար: Նա համացանցում հայտարարություն էր տարածել, որ ցանկանում է Apple ֆիրմայի սմարթֆոն գնել: Որոշ ժամանակ անց  նա վաճառքի  առաջարկությամբ զանգ է ստանում: Հանդիպման ժամանակ աղջիկը 1500 դոլար է վճարում 2 նոր ֆիրմային տուփերի համար, որոնց պարունակությունը, սակայն, տեղում չի ստուգում:

Տուն գալով, նա էլեկտրոնային սարքերի փոխարեն  տուփերի մեջ հայտնաբերում է  2 սովորական կանաչ խնձոր: Օրենքի պահապանները, որոնց դիմել էր աղջիկը, թերթերին պատմել են այս պատմությունը, որպեսզի դաս լինի նրանց համար, ովքեր գնումներ են կատարում համացանցի միջոցով:

Չինացի բորտուղեկցորդուհին մահացել է iPhone-ով խոսելու ժամանակ հոսանքահարումից

0c3ac19796296fa61e7196fffa021704Չինաստանի 23-ամյա բնակչուհի Մա Այլուն մահացել է հեռախոսի լիցքավորման ժամանակ պատասխանելով հեռախոսազանգին:

Ողբերգությունը կատարվել է  տանը, հուլիսի 11-ին: Աղջկա ավագ քույրը պատմել է, որ նա պատասխանել է իր հեռախոսազանգին, ինչից հետո ուժեղ լիցք է ստացել:

“Ես հույս ունեմ, որ Apple կկարողանա բացատրել, թե ինչ է կատարվել: Ես բոլորին, ով ունի սմարթֆոն, խնդրում եմ, չօգտվել դրանցից լիցքավորման ընթացքում:-Սոցցանցում գրել է անմխիթար բարեկամուհին ու նշել, որ Այլուի սմարթֆոնն իսկական  iPhone 5 էր:

Աղջկա հայրը, ինչպես նաև մասնագետները հաստատել , որ աղջկա մարմնի վրա հոսանքահարման հետքեր են եղել, սակայն, դեռևս հարկ է պարզել դրանց իրական պատճառը:

Apple ընկերությունը ծանոթացել է կատարվածի մանրամասներին ու իսկույն հայտարարություն արել.”Մենք խորապես ցավումենք կատարվածի համար ու  ցավակցում զոհվածի ընտանիքին: Մենք կմասնակցենք ոստիկանական հետաքննությանն ու մտադիր ենք հաագործակցել իշխանությունների հետ”:

Ավելի վաղ ողջ աշխարհում մահվան ելքով նման դեպքեր էլի են եղել, սակայն նախորդ դեպքերի ժամանակ խոսքը կեղծված ու անորակ արտադրանքի մասին էր: