Վանոն գողերին վտարում էր. այսօր նրանք Ազգային ժողովում են

d5afd5a5d5b6d5bdd5a1d5a3d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b61Վերջերս լրագրողների հետ հարցազրույցների արդյունքում նորից մերկացան Ազգային Ժողովի մի շարք պատգամավորների իրական դեմքերը: Պարզվում է, որ ամենաանգրագետ պատգամավորների ծաղկեփունջը ներկայացնում է հենց իշխող կուսակցությունը: Այն պատգամավորները, ում մասին խոսում ենք, ոչ միայն չունեն տարրական կրթություն և մի նախադասություն հայերեն լեզվով ասելու կարողություն, այլև հարց է առաջանում, արդյոք ունե՞ն դաստիարակություն: Այո, ունեն դաստիարակություն` փողոցային դաստիարակություն:

Հավատացնում եմ ձեզ, որ նմանատիպ անբարոյականություն գոյություն չունի ոչ մի երկրի պառլամենտում: Ոչ մի երկրում օրենսդիր մարմնի ներկայացուցիչը լրագրողի հետ չի խոսում հայհոյանքներ օգտագործելով, փողոցային ժարգոնով:

Իսկ ինչպես է հաջողվել, որ մի պետությունում նմանատիպ մակարդակի անձնավորություններ հայտնվել են պառլամենտում: Նրանք ուղղակի հանցագործներ են, ովքեր, իրենց հանցավոր իշխանության լծակներն օգտագործելով, մուտք են գործել օրենսդիր մարմին: Այս ամենի մեղավորներն են թե նախագահը և ոստիկանապետը, թե այն ընդդիմադիրները, ովքեր կես ճանապարհից նահանջեցին, թե ժողովուրդը, որ մինչ օրս ընտրել է նրանց:

Չարդարացնելով 90-ականներին ՀՀՇ-ի վարած քաղաքականությունը` պետք է նշել մի կարևոր փաստ, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Հայաստանից վտարեցին հանցագործներին և օրենքով գողերին: Նմանատիպ քաղաքականություն ավելի ուշ վարեց նաև Սահակաշվիլին` Վրաստանում:

Այսօր` 21-րդ դարում, Հայաստանում հանցագործները պառլամենտում են:

Հովհաննես Բասենցյան

Ամբողջությամբ կարդացեք այստեղ

Tags: , ,