Արվեստի գործ` հարսանիքից. հաջողության գրավականն ըստ Գևորգյանների

Խորեն և Գոռ Գևորգյաններ

Խորեն և Գոռ Գևորգյանները

 «Royal Gor studio»-ն Լոս Անջելեսում գործող տեսա- և լուսանկարահանումների ոլորտում մասնագիտացված ընկերություն է: «Մենք հավատում ենք հավերժական և ողջ կյանքում իմաստավորված  տեսա- և լուսանկարահանմանը». ընկերության կայքում այսպես են ներկայացված իրենց գործունեության նպատակները: Իսկ հարցազրույցի շարժառիթը վերջերս  ամերիկյան FOX ընկերությանը պատկանող hotlist.com-ի կողմից   «Royal Gor Studio»-ին շնորհված «Լավագույն տեսանկարահանող 2013» մրցանակն է:

-Պարոն Գևորգյան, ընկերության կայքում նշվում է, որ դեռ Խորհրդային Միությունում լուսանկարչությամբ եք զբաղվել, սակայն ստուդիա հիմնել եք միայն ԱՄՆ մեկնելուց հետո: Ինչո՞ւ եք գործունեության համար նախընտրել ԱՄՆ-ն, ոչ թե Հայաստանը:

Խորեն Գևորգյան - 1991-ին անկարելի էր պահանջներին  համապատասխան պայմաններով ստուդիա հիմնել և սարքավորումներ   ձեռք բերել Հայաստանում: Ուստի ես որոշեցի մտահղացումս Միացյալ Նահանգներում իրագործել: Ասեմ, որ չափազանց դժվար էր ինձ համար, բայց իմ ու ընկերներիս շնորհիվ դա ստացվեց, և այսօր մենք առաջատարն ենք ոլորտում:

- Ինչո՞ւ հենց հարսանյաց միջոցառումներում  մասնագիտացաք:

Խորեն Գևորգյան - Մի երկրից մյուսը տեղափոխվելիս շատ դժվար է սեփական տեղը գտնելը: Քանի որ ես դեռ Հայաստանում հարսանյաց  հանդեսներ նկարահանելու 10 տարվա փորձ ունեի, ԱՄՆ-ի իմ պատվիրատուները, տեսնելով նախկին աշխատանքներիս որակը, ինձ էին վստահում իրենց հարսանյաց միջոցառման  նկարահանումը:  Աշխատանքիս արդյունքը տեսնելով` ինձ սկսեցին վստահել ու մեկը մյուսին տեղեկություններ փոխանցել իմ մասին: Հայերի միջավայրում մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Աստիճանաբար սկսեցի շփվել նաև ամերիկյան հասրանյաց միջոցառումներ նկարահանողների հետ: Մինչև օրս էլ դասընթացների եմ հաճախում` ձգտելով ներկայիս նկարահանման նոր հնարավորություններն  ու գիտելիքները կիրառելով  գոհացնել պատվիրատուներին:

-  Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում «Royal Gor studio»  ընկերությունը:

gor studio (4)Խորեն Գևորգյան - Հարսանյաց միջոցառումները շատ տարբեր են, քանի որ մարդիկ են տարբեր, ամեն ընտանիք  ուրիշ է, չես կարող բոլորի համար նույնն անել: Իմ կարծիքով` հարսանիքը մի իրադարձություն է, որը կատարվում է 15-18 ժամերի ընթացքում: Պետք է միշտ զգոն լինես, որ տեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում, նկարահանման  փորձառությունիցդ ելնելով` տեսագրես կամ լուսանկարես այն, ինչ կարևոր է: Իհարկե, եթե կան պահեր, որ կարող ես թելադրել ավելի լավ արդյունք ստանալու համար, ինչու չէ, կարելի է: Բայց պատվիրատուն չպետք է թելադրի քեզ, թե ինչը պետք է նկարահանվի կամ ինչպես ճիշտ նկարահանել: Դա իմ խնդիրն է տվյալ օրվա համար, և այդ խնդիրը ճիշտ պետք է լուծվի, որ նախ և առաջ ինքդ քո արած աշխատանքից գոհ մնաս, իհարկե, պատվիրատուն էլ` իր հերթին: Եվ մեր կարգախոսն է աշխատանքն այնպես անել, որ ինքնդ գոհ լինես արդյունքից:

Ո՞րն է հաջողության գրավականը Ձեր աշխատանքում:

Գոռ Գևորգյան - Հաջողության գրավականը հենց տարիների ընթացքում ճիշտ կատարված գործի արդյունքն է: Տարիներ շարունակ հորս` Խորեն Գևորգյանի կողքին են իր ընկերներ և լավ մասնագետներ Արտյոմ Ղազանչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Միշա Խաչատրյանը, չմոռանամ նշել վիդեոմոնտաժողներ Մանուկ Մարգարյանին և Տարոն Ղազարյանին:

Անձամբ ինձ համար ամենակարևոր գրավականը հնարավորինս բարձր որակն է և յուրաքանչյուր նկարահանումից, լինի դա հարսանիք թե համերգ, արվեստ  ստանալու մեծ ցանկությունը:

gor studio (2)Հավատացեք, անգամ հարսանիքը կարելի է այնքան գեղարվեստորեն ներկայացնել, որ դիմացինդ այն ընկալի որպես յուրահատուկ աշխատանք: Եվ հենց դա էլ տարիներ շարունակ մեր ընկերության հաջողության գրավականն է:

-Ի՞նչն եք համարում ընկերության ամենամեծ ձեռքբերումը :

Գոռ Գևորգյան:  2013-ի ամենամեծ ձեռքբերումն, իմ կարծիքով, FOX ընկերության սահմանած «# 1 Videographer 2013»  մրցանակն է, որին արժանացավ մեր ընկերությունը: Իսկ եթե տարիների կտրվածքով նայենք, ապա, կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը մարդկանց վստահությունն է և հարգանքը մեր աշխատանքի նկատմամբ: Շատ կարևոր է, երբ անում ես մի գործ, որը շատ ես սիրում, մարդիկ էլ դա նկատում ու գնահատում են: Այդ պարագայում քեզ գործի մեջ երջանիկ մարդ կարող ես համարել:

-  Ովքե՞ր են Ձեր հաճախորդները, հիմնականում հայե՞ր են:

Խորեն Գևորգյան – Այո, մեր պատվիրատուները մեծ մասամբ հայեր են, բայց նաև  այլ ազգերի ներկայացուցիչ պատվիրատուներ ունենք: Մենք բոլորի համար սիրով աշխատում ենք:

-  Իսկ Հայաստանից պատվերներ ստանո՞ւմ եք:

gor studio (1)Գոռ Գևորգյան - Իհարկե, առաջարկներ և հրավերքներ լինում են, տարին գոնե 1-2 անգամ` պարտադիր: Այդ ամենը հորս տարիների աշխատանքի շնորհիվ է և իհարկե որակի, որը մեր գործում չափազանց կարևոր է: Նման առաջարկներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, օրինակ` Ռուսաստանից: Մենք պատվերն ընդունելուց առաջ փորձում ենք հասկանալ, թե որքանով է դա մեզ հարմար, քանի որ հարսանիք նկարահանելու համար մեզ հետ միասին օվկիանոսը կտրում անցնում է մի մեծ նկարահանող խումբ: Երևանում մասնակցել ենք տարբեր բարձրաստիճան մարդկանց միջոցառումներին: Միացյալ Նահանգների տարածքից դուրս աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է:

-  Նախատեսվո՞ւմ է Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնել:

Գոռ Գևորգյան - Իմ կյանքում առաջնորդվում եմ «Երբեք մի ասա երբեք» կարգախոսով: Ես և հայրս դժվար թե կարողանանք դա անել ժամանակի սղության պատճառով: Բայց եթե լինեն նման առաջարկներ, լինի դա Երևանում, Մոսկվայում, Դուբայում թե որևէ այլ տեղ, մենք պատրաստ ենք և բաց նման բանակցությունների համար:

Հարցազրույցը վարեց Հայկուհի  ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Անկախ

 

Tags: , , ,