Ինչպես հաղորդում է թուրքական «TRT Haber»-ը, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երկրի դիվանագետների հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը 1915 թվականի դեպքերի մասին: Վարչապետի խոսքերով՝ այժմ տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար անհրաժեշտ է հաճախ դիմել պատմությանը: «Պատմությունը մոռանալը հանցագործություն է»,-ընդգծել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիան հետևողականորեն նախապատրաստվում է 2015 թվականին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս աշխատանքների շրջանակներում թուրքական կառավարությունը արդեն մի շար
Tags: 1915 թվական, Թայիփ Էրդողան, թուրքիա