Պատմության այս օրը

190Այսօր, հունվարի 3-րդ երկուշաբթին Ամերիկայում  նշվում է քաղաքացիական իրավունքի համար սևամորթ մարտիկ Մարտին Լյութեր Քինգի օրը: Ողջ երկրում զանազան միջոցառումներ կանցկացվեն: 1968-ին, Մեմֆիսում սպանված Քինգն այս տարի կդառնար 85 տարեկան:

Քինգի դարաշրջանը սկսվում է 1955-ի դեկտեմբերին տեղի ունեցած մի դիպվածից: Սևամորթ դերձակ Ռոզա Փարքսը տուն վերադառնալիս ավտոբուսում տեղը չէր զիջել սպիտակամորթ ուղևորին, ինչի համար ձերբակալվել էր: Նեգրական համայնքը բոյկոտեց Մոնգոմերիի տրանսպորտը 382 օր: 1956-ին Գերագույն դատարանը Ալաբամայում խտրարարության մասին օրենքը ոչ սահմանադրական ճանաչեց, իսկ դեկտեմբերին արդեն սևամորթներն ու սպիտակամորթներն ավտոբուսից օգտվում էին համատեղ:

Սպասվում է, որ այսօր հազարավոր մարդիկ կգնան 2011-ին Վաշինգտոնի գլխավոր բուլվարում` Ազգային մոլլում  տեղադրված  Քինգի հուշարձանի մոտ: Տոնի կապակցությամբ փակ կլինեն պետհիմնարկները, փոստային բաժանմունքը, բանկերը, դպրոցները, չի աշխատի Նյու Յորքի ֆոնդային բորսան:

Մարտին Լյութեր Քինգի օրը նաև հասարակությանը ծառայելու օր է.ողջ երկրում մարդիկ, այդ թվում նախագահը, մասնակցում են զանազան բարեգործական ակցիաների: Անցած տարի նախագահ Օբաման ընտանիքի հետ մասնակցեց տարրական դպրոցի վերանորոգման աշխատանքներին` հարյուրավոր կամավորակաների հետ:

1964-ին Քինգն արժանացավ Նոբելյան մրցանակի ռասայական ճնշմանը ոչ բռնի դիմադրողական շարժման մեջ ներդրում ունենալու համար: Նա առաջին սևամորթ ամերիկացին է, ում արձանը տեղադրվել է Վաշինգտոնի Կապիտոլիումում:

“Ես երազում եմ, որ երբևէ այնտեղ, Հարավում, Ալաբամայում սևամորթ աղջիկներն ու տղաները սպիտակամորթ երեխաների հետ ձեռձեռքի կտան քույր-եղբոր նման”: Թերևս 1963-ին Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններին արտաբերած Քինգի այս խոսքերը գիտեն շատ ամերիկացիներ` դպրոցական նստարանից:

Անկախ

Tags: , ,