Չինացիներին արգելվել է առանց անձնագրի տեսանյութ ներբեռնել համացանց

pic_adadc727e702504689d307bb51dc0de1Չինացի համացանցային օգտատերերին պարտադրել են գրանցվել տեսահոսթինգներում` իսկական անուներով: Դրա մասին տեղեկություն է հայտնվել Պետական ռադիո և հեռուստահաղորդակցությունների վարչության(SARFT) կայքում:

Արգելքը տարածվում է միայն այն կայքերի վրա, որոնք գրանցված են Չինաստանում: Նման ռեսուրսներում տեսանյութ ավելացնելու համար օգտատերը պետք է  հաստատի  իր անձը` կայքի ադմինիստրացիա ներկայացնելով անձնագրի պատճենը:

Նոր կանոնների նպատակը համացանցում “հասարակության համար  վտանգավոր (դաժան տեսարանների ու սեքսուալ բռնությունների բովանդակությամբ) տեսաշփումը” կանխելն է: “Համացանցը պետք է քաղաքակիրթ ու շփման համար առողջ միջավայր լինի: Պետք է մի մեխանիզմ ստեղծվի, որն օգնի կանխելու գռեհիկ արվեստի ու պոռնոգրաֆիայի վրա հիմնված համացանց-կայքերի կիրառումը”,-ասվում է SARFT-ի հայտարարության մեջ: Չինաստանում տեսահոսթինգները մեծ մասայականություն են վայելում, ըստ Reuters-ի, երկրում տեսակոնտենտի ներբեռնման սերվիսից  օգտվում է 428 մլն մարդ: Դրա համար էլ  խոշորագույն YouTube տեսահոսթինգը Չինաստանի տարածքում արգելափակված է.օգտատերերի մեծ մասը չինական նմանատիպ հոսթինգներից է օգտվում, որոնք  գրանցված են երկրում:

Նման սահմանափակումներ` անձնագրի ներկայացմամբ, գործում է նաև Իրանում: Իրանցի օգտատերերը ինտերնետ սրճարաններում համացանց մտնելու համար պարտավոր են անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, հատուկ ձևաթուղթ լրացնել, նշելով հասցեն ու հեռախոսահամարը: Անձնագրով  սոցցանցերում գրանցվելու առաջարկ է արել 2013-ին նաև Իռլանդիան: Սակայն բանը չհասավ սահմանափակման:

Անկախ

Tags: , ,