Բանգկոկում դիտվել է 30 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը

Թաիլանդի մայրաքաղաքում դիտվել է երեք տասնամյակի ընթացքում ամենացածր ջերմաստիճանը՝ հարավարևելյան Ասիայում գտնվող երկրում անկանխատեսելի երկար ձմեռ է:

tailand-coldՀինգշաբթի օրը հիվանդությունների վերահսկման բաժնի փոխտնօրենը հայտնել է, որ հոկտեմբերի վերջից մինչ այժմ ջերմաստիճանի նվազելուց հետո 24 նահանգներում 63 մարդ է զոհվել: Երկրում շոգ եղանակները կսկսվեն փետրվարի կեսերին:

Թաիլանդական լրատվամիջոցները հայտնում են, որ հինգշաբթի առավոտյան Բանգկոկում դիտվել է 15,6 C ջերմաստիճան, ինչը 30 տարվա ընթացքում դիտված ամենացածր ջերմաստիճանն է:

Թաիլանդի հյուսիսային հատվածներում բնակվող մարդիկ սովոր են ցուրտ եղանակներին վերարկուներ կրել, սակայն ավելի աղքատ համայնքներում անհրաժեշտ է, որ իշխանությունները ծածկոցներ տրամադրեն: Ցուրտ եղանակը ցածրացնում է նաև մարդկանց դիմադրողականությունը՝ մեծացնելով տարբեր վարակների տարածվելու հնարավորությունը:

Անկախ

Tags: ,