«Facebook»-ը շարունակում է գրավել աշխարհը

facebook-iconԱշխարհի ամենահայտնի «Facebook» սոցիալական կայքում տեղադրված գովազդից ստացվող եկամուտը կազմում է 2,34 մլդ դոլար, ինչը 76 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը: «Facebook»-ի օգտատերերի թիվը ավելացել է 39 տոկոսով՝ հասնելով 945 մլն մարդու: Ցանցի եկամուտի 53 տոկոսը ստացվում է բջջային սարքավորումների գովազդից: 2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Facebook» կազմակերպության մաքուր եկամուտը կազմում է 523 մլն դոլար: Նախորդ տարվա այդ ամիսների ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմում էր 64 մլն դոլար:

2013 թվականի վերջին ամիսը մեկ անգամ «Facebook»-ի իրենց էջը այցելուների թիվը ավելացել է՝ կազմելով 1,23 մլդ մարդ: Իսկ ահա օրվա ընթացքում գոնե մեկ անգամ այցելողների թիվը հասել է 757 միլիոնի: Նշենք նաև, որ եթե «Facebook» կայքից օգտվող 13-17 տարեկան անձանց թիվը 2011 թվականին կազմում էր 13,1 մլն մարդ,ապա 2014 թվականին այդ թիվը նվազել է՝ հասնելով 9,8 միլիոնի:

 

Անկախ

Tags: ,