Ադրբեջանի պաշտպանության նախարարն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր ՀասանովՓետրվարի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Առաջին բանակային կորպուսում՝ տեղակայված Բարդայում (Պարտավ): Հանդիպմանը մասնակցել է այդ կորպուսում ներառված ռազմական միավորումների հրամանատարական կազմը:

Քննարկվել են զինվորների մահվան դեպքերի ավելացմանը, “հայկական դիվերսիային”, ինչպես նաև ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածությանն առնչվող հարցեր: Պաշտպանության  նախարարը քննադատել է մի շարք զորահրամանատարների՝ պատիժ սահմանելով ոմանց համար: Սակայն պատժի բնույթի մասին չի հաղորդվում, տեղեկացնում է “Ազադլըխ” թերթը:

ՊՆ մամլո խոսնակ Վագիֆ Դյարգյախլըն հրաժարվել է մեկնաբանել թերթի տարածած տեղեկությունը:

Անկախ

Tags: