Ադրբեջանական «Թրենդի» հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցն Ադրբեջան տեղի կունենա փետրվարի 12-13–ին:
Սա Մարգվելաշվիլիի առաջին այցն է Ադրբեջան նախագահ ընտրվելուց հետո: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Վրաստանի նախագահը նախատեսում էր Բաքու այցելել դեռ անցած տարվա վերջին, սակայն այցը հետաձգվեց տեխնիկական պատճառներով:
Tags: թուրքիա, Վրաստան