Վրաստանի կառավարական պավիրակությունը չի մեկնի Սոչի

Sochi2014logo Վրաստանի նախագահի խորհրդական Վանո Մաչավարիանին հայտարարել է, որ երկրի կառավարական պատվիրակությունն  այսօր չի մասնակցելու Սոչիի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: «Սա երկրի ղեկավարության պաշտոնական տեսակետն է, և ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը և պատասխանել ձեր հարցերին»,-ասել է Մաչավարիանին լրագրողներին:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել Սոչիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին: «Մեր դիրքորոշումն  այս հարցում միանշանակ է՝ Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը չի ներկայացվելու Սոչիում»,-նշել է նախագահի խորհրդականը:
Անկախ

Tags: , ,