Հղի շների համար` տեղեր ավտոբուսում

pic_fc14f00380a49cbcf31202cc53ad6308Շրի Լանկայի ավտոբուսներում հղի կանանց համար տեղերը նշված են որպես տեղեր` “հղի շների համար”: Ոչ պատշաճ գրությունը, պարզվեց` սխալ թարգմանության արդյունք է: Ազգային լեզուների ու ինտեգրացիայի նախարարության մամլո քարտուղարը պարզաբանել է, որ նկարիչը, որին հանձնարարվել է նշաններ պատրաստելը, վատ է տիրապետում թամիլերենին, դրա համար էլ թարգմանության մեջ սխալվել է: Իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ երկրի որոշ հատվածներում, որտեղ բնակչության մեծամասնության լեզուն թամիլերեն է, սխալներ կան Շրի-Լանկայի պետական երկրորդ լեզվով` սինգալերենով  գրությունների թարգմանություններում:

Ընդհանուր առմամբ, իշխանությունները 200 բողոք են ստացել վիրավորական, ոչ ճիշտ թարգմանությունների առիթով:Կառավարությունը խոստացել է շտկել դրանք:

Շրի-Լանկայում, հասարակական վայրերում գրությունները 2 լեզվով են ներկայացվում` թամիլերեն ու սինգալերեն: Ընդ որում, բնակչության մեծ մասը խոսում է  սինգալերեն, իսկ թամիլերենով` շուրջ մեկ քառորդը: Թամիլերենը սինգալերենի հետ հավասար պետական լեզու է հռչակվել 1988-ին:

Անկախ

Tags: ,