Ինքնահրկիզման նոր դեպք Բաքվում

ինքնահրկիզումԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նասիմինի շրջանում ինքնահրկիզման ցուցադրական ակտ է տեղի ունեցել, հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով “ԱՆՍ ՊՐԵՍՍ”-ին:

Ըստ տեղեկության`Բաքվի 40-ամյա բնակչուհին ինքնահրկիզվել է`նախապես իր վրա բենզին լցնելով:

Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները: Տուժողը տեղեփոխվել է հիվանդանոց: Այս հուսահատ քայլը կատարելու պատճառները դեռևս անհայտ են:

Նշենք, որ վերջերս ինքնահրկիզման ցուցադրական ակտ են իրականացրել նաև Ղարաբաղյան պատերազմի մի քանի վետերաններ` փորձելով այդ կերպ իշխանության ուշադրությունը սևեռել իրենց խնդիրների վրա:

Tags: ,