Վերջերս Ադրբեջանում լուրեր էին տարածվել, թե երկրում հայկական ծագման կարտոֆիլ է վաճառվում: Ահա Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հերքել է այս տեղեկությունը: «Վերջերս մի շարք լրատվամիջոցներ ոչ ստույգ լուրեր էին տարածել այն մասին, որ շուկայում Հայաստանից բերված կարտոֆիլ է վաճառվում: Պետական մաքսային միությունը պաշտոնապես հայտարարում է, որ երկիր ներմուծվող բոլոր ապրանքները մշտապես հսկողության տակ են գտնվում և ցանկացած կասկածելի փաստի կամ խախտման արձանագրության դեպքում օրենքին համապատասխան միջոցներ են ձեռնարկվում»,-ասված է մաքսային միության հայտարարության մեջ:
