Ադրբեջանում լրագրողին սպառնում են սպանել

Յաֆեզ Աքրամօղլու“Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության  Նախիջևանի թղթակից Յաֆեզ Աքրամօղլուն Facebook  սոցիալական կայքի միջոցով իր հասցեին սպառնալիքներ է ստացել:

“Ո՞վ է Յաֆեզ Աքրամօղլուն” խմբի անդամները լրագրողին մեղադրում են վերջինիս հոդվածներում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավարությանը զրպարտելու համար, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

“Մա՛հ նրան: Նրան պետք է ոչնչացնել, որպեսզի Նախիջևանի վրայից սև բիծը վերացնենք”,- գրել է խմբի անդամներից մեկը, և ընդգծելով, որ սկսելու է կոնկրետ քայլեր ձեռնարկել, նշել է. “Մենք նրան 10 օր ենք տալիս: Կամ թող հրապարակավ հայտարարի, որ այլևս չի սևացնելու Նախիջևանին, կամ էլ գործի կդրվի նրա ոչնչացման ծրագիրը”:

Ըստ կայքի՝ Աքրամօղլուն նախկինում ևս ճնշման է ենթարկվել և սպառնալիքներ է ստացել Նախիջևանում: 2011թ.-ին նա վտարվել է ՆԻՀ-ից Իրան: Լրագրողը նշել է, որ բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, սակայն՝ ապարդյուն:

Tags: , ,