Փետրվարի 19-ին տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Ադրբեջան-վրաստան-թուրքիաԱդրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն և Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 19-ին հավաքվել են Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքում՝մասնակցելու արտգործնախարարների նիստին:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, տեղի են ունենալու Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Վրաստան և Վրաստան-Թուրքիա երկկողմ, ինչպես նաև եռակողմ ֆորմատի հանդիպումներ: Հանդիպումից հետո արտգործնախարարները կանցկացնեն պրես-կոնֆերանս:

Նախատեսվում է, որ պաշտոնյաները մասնակցելու են նաև Գանձակում Վրաստանի հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը:

Սա լինելու է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործանախարարների 3-րդ հանդիպումը: Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2013թ.-ի մարտին Բաթումիում:

Tags: , ,