Իրանի ոստիկանության պետ, գեներալ Ահմեդ Ռադանը հատարարել է, որ վերջին շրջանում երկրում աճել է հանցագործությունների՝ մասնավորապես գողությունների թիվը: Նրա խոսքերով՝ այս ցուցանիշի աճը կապված է Իրանում տիրող տնտեսական բարդ դրության հետ: Արդեն մշակվել են հանցագործության դեմ պայքարի մեթոդներ:
Նշենք, որ Իրանի նկատմամբ միջազգային հանրության կիրառած պատժամիջոցները, կապված նրա միջուկային գործունեության հետ, ազդել են երկրի տնտեսության վրա, ինչն էլ իր հերթին բերել է հանցավորության աճին:
Tags: իրան, հանցագործություններ